搜索
热搜: music
门户 Culture Language view content

Իռլանդացիներ

2015-7-15 00:10| view publisher: amanda| views: 4357| wiki(57883.com) 0 : 0

description: Իռլանդացիներ, ազգ, Իռլանդիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են Իռլանդական Հանրապետությունում (2,9 մլն-ից ավե ...
Իռլանդացիներ, ազգ, Իռլանդիայի հիմնական բնակչությունը։ Ապրում են Իռլանդական Հանրապետությունում (2,9 մլն-ից ավելի, 1971), Մեծ Բրիտանիայում (գլխավորապես՝ Հյուսիսային Իռլանդիայում, 1,3 մլն)։ Զանգվածային արտագաղթերի հետևանքով, հատկապես XIX դարի կեսին, իռլանդացիների խոշոր խմբեր առաջացան ԱՄՆ-ում (մոտ 2 մլն), Կանադայում (160 հազարից ավելի), Ավստրալիայում և Օվկիանիայում (60 հազարից ավելի)։ Իռլանդացիների մեծ մասը խոսում է անգլերեն, Իռլանդական Հանրապետության բնակչության 1/4-ը և արտագաղթածների մի մասը՝ իռլանդերեն։ Իռլանդացիները մեծ մասամբ կաթոլիկներ են։ Իռլանդական ազգության հիմքը (ձևավորվել է X—XII դարերում) կազմել են մ. թ. ա. IV դարում Շոտլանդիայից թափանցած գելերի կելտական ցեղերը։ Իռլանդական ազգը ձևավորվել է XVIII-XIX դարերում։ 1921 թվականին, Իռլանդական Ազատ պետության ստեղծումից հետո իռլանդերենը, անգլերենին զուգահեռ, ճանաչվեց պետական լեզու։

About us|Jobs|Help|Disclaimer|Advertising services|Contact us|Sign in|Website map|Search|

GMT+8, 2015-9-11 20:12 , Processed in 0.157174 second(s), 16 queries .

57883.com service for you! X3.1

返回顶部